Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր ռազմական գործողություն է սկսել Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ ) զինյալների դեմ, այն տեղի է ունենում Իրաքի հյուսիսային հատվածում: Վկայակոչելով է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գրոծակալության տվյալներով,  գործողությանը ներգրավված են հատուկ նշանակության ուժեր և օդուժ։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, հաղորդում է Associated Press-ը, ինքնաթիռները հաջողությամբ գրոհել են ՔԲԿ -ի ապաստարանները, բունկերները, թունելները, քարանձավները և պահեստները։

Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ զինված հակամարտությունը սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում կան ՔԲԿ-ի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2015 թվականի հուլիսից ի վեր ՔԲԿ -ի 6 հազար անդամ ոչնչացվել է, իսկ դրանից դուրս՝ 6,9 հազարը, թուրքական անվտանգության ուժերի կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ։