Կա մեկ լուծում՝ ազգային ազատագրական պայքար (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը վերլուծաբան Աննա Աբրահամյանն է։

Հաղորդման շրջանակներում վերլուծաբան Աննա Աբրահամյանը անդրադարձ է կատարել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ԱԺ ամբիոնից հնչեցրած Նիկոլ Փաշինյանի թեզերին՝ ընդգծելով, որ իր երեկվա և այսօրվա կուլմինացիաները չեն տարբերվում Արցախի դեմ մղված դավադիր պատերազմի նախաշեմին իր հնչեցրած արտահայտություններից։ Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել և կանխել, Փաշինյանը հստակ ազդակներ էր ուղղում իր գործընկերներին․ «Պատահաբար չէ, որ ինքը Շուշի է ասում, Շուշի բառը շեշտում է ոչ թե ենթատեքստով, որտեղ նախադասությունն է ասում, Շուշին ազդակ է ուղարկում թուրքերին և ադրբեջանցիներին․․․»,- կարևորեց Աբրահամյանը՝ հիմնավորելով իր խոսքերը։

Բանախոսը խոսեց նաև այն տեսակետի մասին, թե այսօր միջազգային հանրությունը համարում է մեզ աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի այլև Հայաստանի համար:

Արևմուտքի առջև կոնկրետ այս տարածաշրջանում դրված է խնդիր՝ դա լինի Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, որին իրենք հետամուտ են՝ Ռուսաստանի Դաշնության դերը նվազեցնել, ցանկացած ներգրավում, որն իրենց կողմից վերահսկելի չէ, իրենց ռազմավարության տեսանկյունից դիտարկվում է որպես ռիսկային վտանգներ և իրենք այդ վտանգները պետք է վերացնեն, այդ նույն տրամաբանությամբ եղավ Արցախյան պատերազմը և նույն ենթատեքստով շարունակվում է, որովհետև «իրենց հիմնական թիրախը տարածաշրջանում ռուսական ռազմական և անվտանգային համակարգի ներկայությունն է՝ սպառազինության տեսքով»։

Վերլուծաբանը ներկայացրեց աշխարհաքաղաքական այս նոր զարգացումներում Արևմուտքի գործողությունների իրական դրդապատճառներն ուղղված Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին։

Անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը՝ Աննա Աբրահամյանն ընդգծեց, որ պետք է ազատվել այն պատրանքից, թե խաղաղության պայմանագրով կխուսափենք պատերազմից, որովհետև պատերազմ գալու է, և ինչպես Չերչիլն էր ասում՝ «Եթե երկիրը, ընտրություն կատարելով պատերազմի և խայտառակության միջև, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»:

«Կա մեկ լուծում, և այդ լուծումը կոչվում է Ազգային ազատագրական պայքար», – ամփոփեց վերլուծաբանը՝ հավելելով, որ դա միակ լեզուն է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, դա լավագույն և միակ մեթոդն է, որպեսզի Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները գործակալական ցանցեր չհիմնեն Սյունիքում, Մեղրիում, Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում