Առանց Ռուսաստանի ծայրահեղ բարդ կլինի պայմանավորվածության հասնել ԼՂ կարգավորման հարցի շուրջ․ ռուս քաղաքագետ

«Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից, ռուս խաղաղապահներն առանցաքային դեր են խաղալու տեղում»,-այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը։

Նա ընդգծեց, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծումն առաջին հերթին կախված է Երևանից ու Բաքվից։

«Ինչքանով հասկանում եմ, Փաշինյանը բանակցություններ է վարում։ Կարծում եմ, առանց Ռուսաստանի՝ պայմանավորվածության հասնելը ծայրահեղ բարդ կլինի, չնայած ոչ վաղ  անցյալում Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցություններին։ Ես որևէ բան չեմ լսել, որ Միշելն ինչ-որ նոր ու կարևոր բան է առաջարկել, մի բան, որ մինչ այս չի եղել։ Կարծում եմ, որ Ռուսաստանը կմնա այս գործընթացում,-նշել է քաղաքագետը։- Իսկ թե ո՞րն է լինելու կարգավորման վերջնական ուրվագիծը՝ ես պատրաստ չեմ կանխատեսումներ անել: Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտությունը մեր ընդհանուր թշնամիների մեծ հաջողությունն է»,- ասել է նա։

Հարավային Կովկասը և շատ այլ հարցեր, նրա խոսքով, շարունակում են մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։

«Խոսքն ապագայի մասին է: Ինչպես էլ ամեն ինչ ավարտվի Ուկրաինայում, այս կետը մեզ հետաքրքրում է։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի լուծմանը, իհարկե, դա առաջին հերթին կախված է նրանից, թե ինչպես Բաքուն և Երևանը կկարողանան պայմանավորվել, բայց Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ այս գործընթացի պատճառով»,- ընդգծել է Միխեևը։

Նրա խոսքով, որ ռուս խաղաղապահները հետ չեն քաշվել, ոչ մի տեղ չեն գնացել, նրանք շարունակելու են առանցքային դեր խաղալ անմիջապես տեղում։ «Ով կփորձի ՌԴ-ին դուրս մղել այնտեղից, չի հաջողվի»,- ընդգծել է քաղաքագետը։