Փաշինյանի խոստովանականը Հայաստանը կործանման տանելու նախապատրաստություն է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրականագետ Սերժ Սրապիոնյանն է։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք վարչապետի աթոռը զբաղեցրածի երեկվա և այսօրվա ելույթներում հնչեցրած ուղերձների, խաղաղության պայմանագրի, Արցախի ճակատագրի և 44-օրյա պատերազմի մասին հերթական ստահոդ հայտարարությունների մասին։ Սերժ Սրապիոնյանը բացատրեց, թե այդ հայտարարություններին ինչ գործընթացներ են հաջորդելու, որոնք Հայաստանի, Արցախի համար որևէ լավ բան չեն կանխատեսում։ Մասնավորապես՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններով քպ-ականներն ակնհայտորեն ասում են, որ իրենք այն պատկերացնում են Ադրբեջանի կազմում և նպաստելու են դրան, իսկ Արցախի հայ բնակչությունը ապրելու է այնտեղ՝ Բաքվի տված անվտանգության մասին երդումների երաշխիքով։ Ահա ինչու նրանք շեշտում են, որ Արցախը մեզ համար այսօր ոչ թե տարածքային, այլ իրավունքների խնդիր է, և որևէ խոսք չկա ինքնորոշման մասին։

Խոսելով խաղաղության պայմանագրի և օրակարգի մասին՝ Սերժ Սրապիոնյանը պատմական ակնարկներով փաստեց, որ թուրքի հետ երբևէ որևէ ձևաչափով չի կարելի բարեկամություն և ընկերություն անել ու ակնկալել, որ նա հավակնություններ չի ունենա Հայաստանի նկատմամբ և կպահպանի խաղաղության որևէ համաձայնագիր։ Աշխարհի մեծերն են դեռ գրել, որ մոլորակի չարքին է Թուրքիան։

Մանրամասները՝ տեսանյութում