Հրապարակվել է Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրապարակել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը.

ԾԱՂԿԱԶԱՐԴ  (ապրիլի 10)

-Անդաստան և մանուկների օրհնություն հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի () – ժամը 10:00-ին,
-Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն- ժամը 11։00 (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
-Դռնբացեքի կարգ- ժամը 17։30 (Սրբազան արողությունը կկատարվի Ս. Գայանե վանքում),

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (ապրիլ 12)

-Հիշատակ տասը կուսանաց – ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  Ս. Հովհաննես Մկրտիչ – Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 14)

– Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց – ժամը 8:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ – Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,
– Սուրբ Պատարագ – ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Սուրբ  Գայանե վանքում),
– Ոտնլվայի կարգ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի – ժամը 16:00-ին, Սուրբ Տրդատ Բաց խորանում,
– Խավարման կարգ – ժամը 19:00-ին, Սուրբ Գայանե վանքում,

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 15)

– Խաչելության կարգ – ժամը 12:00-ին, Սուրբ Գայանե վանքում,
– Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ – ժամը 17:30-ին, Սուրբ Տրդատ Բաց խորանում,

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 16)

– Ճրագալույցի Սուրբ Պատարագ – ժամը 17:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 17)

– Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում – ժամը 10:30-ին: