Ուկրաինայի արտգործնախարարը ԵԱՀԿ-ից կոչ է արել բացառել Ռուսաստանին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել ԵԱՀԿ-ից բացառել Ռուսաստանին, հաղորդում է «Լիգա նովինի»-ն։

«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան և վայրագությունները փլուզեցին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքերը։ Ռուսաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը և համագործակցությանը։ Եթե ​​ԵԱՀԿ-ը չունի երկրների անդամակցությունը կասեցնելու համապատասխան մեխանիզմներ, ապա անհրաժեշտ է ստեղծել ընթացակարգ և հեռացնել Ռուսաստանի Դաշնությանը»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Կուլեբան։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։