Ուկրաինան Ավդեևկայում քիմիական նյութերի կիրառմամբ սադրանք էր պատրաստել

Ուկրաինացի ազգայնականները քիմիական նյութերով պահեստներ են ականապատել Ավդեևկայի գործարանում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանական ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Ազգայնական կազմավորումների գրոհայինները ամբողջությամբ անմարդկային սադրանք են պատրաստել՝ թունավոր քիմիական նյութերով շրջակա տարածքների բնակիչների զանգվածային թունավորմամբ»,- ասել է Միզինցևը։

Նա հավելել է, որ ուկրաինացի զինվորականները մտադիր են պայթեցնել կոքսային գործարանի պահեստարանները, երբ Դոնեցկի զորքերը մոտենան քաղաքին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։