Փաշինյանը փորձում է խաբել Ռուսաստանին և արևմտյան շահերը սպասարկել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանն է։

Հյուրի հետ խոսեցինք երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներից, որոնց մասին հայտարարություններ տարածեցին նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ները։ Նատալյա Սաղիյանը մանրամասն անդրադարձավ հայտարարության խնդրահարույց կետերին՝ ասելով, որ այդպես էլ հստակ չեն բրյուսելյան հանդիպման արդյունքները։ Երեք հայտարարություններում էլ կան հակասական կետեր։ Օրինակ, Բաքվի հայտարարության մեջ նշվում է, թե խաղաղության պայմանագրի հիմքում պետք է դրվեն իրենց ներկայացված հինգ սկզբունքները։ Ինչի մասին լռում են Ժան Միշելը և ՀՀ ԱԳՆ-ը։ Ըստ հաղորդման հյուրի՝ գնալով Բրյուսել՝ Փաշինյանը ևս մեկ անգամ փաստեց, որ փորձում է խաբել Ռուսաստանին և սպասարկել Արևմուտքի շահերը։

Հյուրը փաստեց, որ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի, նրա կարգավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին, ինչպես նաև որևէ սաստում՝ այսօր էլ տարածաշրջանում ապակայունացում ստեղծող Ադրբեջանի հասցեին։ Եվ ինչպե՞ս է Ժան Միշելը նման պայմաններում պատկերացնում երկու պետությունների միջև խաղաղության հաստատումը։

Խոսեցինք նաև Արցախի կարգավիճակից և ճակատագրից։ Ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ չի կարծում՝ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Արդյո՞ք աշխարհաքաղաքական վերադասավորումների արդյունքում հնարավոր կլինի խուսափել դրանից։ Ի՞նչ շանսեր կան, որ Արցախը կխուսափի ամենավատ սցենարից և չի բռնակցվի Ադրբեջանին։

Ամփոփեցինք նաև ընդդիմության վերսկսած հանրահավաքի արդյունքները, արդյո՞ք այն լուծեց իր առաջ դրած խնդիրը, և ո՞րն է լինելու զարգացումը։

Մանրամասները՝ տեսանյութում