Արաբկիրում ապրիլի 8-ին և 9-ին ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Անտառային, Սարմեն, Զարոբյան, Լեռ Կամսար, Բաբայան, Վ. Դավթյան և Հյուսիսային Ճառագայթ փողոցների, Դ. Դեմիրճյան փողոցի և փակուղու, Բաղրամյան պողոտայի 26, 26/3 և Ն. Զարյան փողոցի 74ա, 74բ, 72/6 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: