Ֆրանսիան չեղարկել է ռուսաստանցիների մուտքի բոլոր սահմանափակումները

Ֆրանսիա մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին այլևս պետք չեն պատվաստման հավաստագրեր, թեստեր և հատուկ հիմնավորումներ: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ,  այդ մասին տեղեկություն է տարածել Ռուսաստանում Ֆրանսիայի հյուպատոսությունը:

«Ռուսաստանից Ֆրանսիա մուտքի համար այլևս պետք չեն լինի ներկայացնել ՇՊՌ-թեստերի կամ հակագեների թեստերի բացասական արդյունքներ: Այլևս հարկավոր չեն նաև միջազգային ուղևորության հավաստագիր և մուտքի համար ծանրակշիռ պատճառների առկայության ապացույցներ»,-ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ֆրանսիան ապրիլի 1-ին վերսկսել է ռուսաստանցիներին բոլոր տեսակի այցագրեր տալը: Նախնական գրանցման դիմումների ընդունումը բաց է Ռուսաստանի VFS Global 18 այցագրային կենտրոններում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ներկայում չկան Ֆրանսիա ուղիղ չվերթներ: Այդ երկիր կարելի է հասնել Ստամբուլի, Բահրեյնի կամ Դուբայի տարածքով։