«Ալավերդցի» Վահագի քրեական գործով ապօրինությունների շղթա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը փաստաբան Աննա Ծառուկյանն է։

Փաստաբանը ներկայացրեց «Ալավերդցի» Վահագ անունով հայտնի Վահագն Աբգարյանի քրեական գործի մանրամասները՝ անդրադառնալով նրա գործում առկա անօրինականություններին։ Վահագն Աբգարյանը մեղադրվում է սպանության պատվերի մեջ, այնինչ Աննա Ծառուկյանը հավաստմամբ՝ նրան հատուկ են ներքաշել այս գործի մեջ անձնական նկատառումներով, բայց նրա մեղավորության ապացույցները հստակ չեն, շինծու են։

Անդրադարձանք դատավոր Լուսինե Ալավերդյանի վարքին, որն ակնհայտ կողմնակալ է, և այնպիսի տպավորություն է, որ նա կոմպետենտ չէ, քանի որ ճչացող անօրինականություններ է թույլ տալիս դատական նիստերի ընթացքում։

Փաստաբանը նշեց, որ ավելի քան չորս տարի Վահագն Աբգարյանին պահում են կալանավորման մեջ՝ խախտելով մարդու իրավունքների մասին մի շարք կոնվենցիաներ և անընդհատ ձգձգելով դատավարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում