Ալիևի հետ հանդիպումից առաջ նիկոլական ԶԼՄ-ն հերթական անգամ սպանել է Ալիևին

Նիկոլ Անհողին սպասարկող ԶԼՄ-ներից մեկը Բրուսելում Նիկոլ-Ալիև հանդիպումից մեկ օր առաջ տեսանյութ է հրապարակել և հերթական անգամ «մահացրել» Ադրբեջանի բռնապետին…

Նշեմ, որ սույն ԶԼՄ-ն, որը ամենօրյա ռեժիմով «անասնակերի» նոր չափաբաժիններով է կերակրում Նիկոլին երկրպագողներին, բացարձակ չի թաքցնում, որ ծաղրում և հեգնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին սատարող զանգվածին, քանի որ ամեն շաբաթ սպանում է Ալիևին, Մեհրիբանին, Էրդողանին, հետ է վերադարձում Նախիջևանը, Կարսը, Արարատը, համաշխարհային պատերազմներ է սանձազերծում և այլ հիմարություններ բարձրաձայնում ու որևէ մեկն այդ զանգվածից չի վիրավորվում, որ նրան մշտապես խաբում են… Ավելին, այդ նույն զանգվածը դա աջուձախ ցիտում ու ուրախանում է, որ ունի Նիկոլի պես «հպարտ և հզոր valcapet»…

Հիմա Նիկոլին երկրպագող և այս ԶԼՄ-ն դիտող նիկոլականներից գոնե մեկը չի՞ հարցնելու՝ «Եթե Ալիևը մահացել է, ապա Նիկոլը Բրյուսելում ո՞ւմ հետ է հանդիպելու այսօր»…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից