Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով. Սենոր Հասրաթյանը՝ արցախցիներին

Արցախից բռնատեղահանված և մայր Հայաստանում ժամանակավոր ապաստանած իմ սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ դիմում երբեմնի հպարտ, իսկ այսօր հոգսերով ծանրաբեռնված, բայց ոչ խեղճացած Ստեփանակերտից…

Երբևէ չլինելով փողոցային պայքարի կամ հանրահավաքների կողմնակից, այսօր պարտադրված եմ եղբայրաբար դիմել ձեզ, դիմել որպես հարազատը՝ հարազատին և խնդրել, որ հանուն թշնամու գերության տակ հայտնված ձեր հայրենական օջախների, հանուն ձեր սուրբ նահատակների գերեզմանների և, վերջապես, հանուն ԱրցախաՀայոց պատվի փրկության վաղը՝ ապրիլի 5-ին ժամը 18.30-ին մեկ մարդու նման լինեք Երևանի Ազատության հրապարակում…

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով…

Հրամայական, որից կախված է Արցախի լինելիությունն ու մեր մեծ ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագան…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից