Պենտագոնից բացի, Բայդենը հենց ինքն է, Սորոսի հետ միասին, կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների մշակման ետևում. 3

Սկիզբը` այստեղ 

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը` Պենտագոնը, ոչ միայն ֆինանսավորել է Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաներում Միացյալ Նահանգների ռազմակենսաբանական գաղտնի ծրագրերի իրականացումը, այլև, ինչպես երկու օր առաջ հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարարությունը, մասնակցել Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծմանը:

Պենտագոնի ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև նրա հիմնական կապալառու ընկերությունները մասնակցել են Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծմանը, այդ ընկերություններն անմիջականորեն կապված են եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու հետ: Այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է Ուկրաինայում Միացյալ Նահանգների գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը,- ասել է Կոնաշենկովը:- Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ռուսաստանյան փորձագետների կողմից նոր նյութերի ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են կոնկրետ պաշտոնյաներ, ովքեր մասնակցել են կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծմանը…

Նրանք ԱՄՆ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ են, ինչպես նաև նրա հիմնական կապալառու ընկերությունների։ Ինչպես ցույց են տալիս արևմտյան մամուլում ընթացող լրագրողական հետաքննությունները, տվյալ ընկերություններն անմիջականորեն կապված են եղել ԱՄՆ ներկայիս նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի հետ»:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` «Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում փաստաթղթերը` վկայող մահացու նյութեր կրելու և ցողելու ունակ անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ Կիևի ռեժիմի ծրագրերը»:

Ինչպես նշել; է Կոնաշենկովը, Կիևի ռեժիմը լրջորեն է դիտարկել Դոնբասի և Ռուսաստանի Դաշնության բնակչության դեմ կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը։

«Բացահայտված փաստերն ապացուցում են, որ Կիևի ռեժիմը լրջորեն դիտարկում էր Դոնբասի և Ռուսաստանի Դաշնության բնակչության դեմ կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը»,- ասել է նա և հավելել, որ ՌԴ ՊՆ-ն այս մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրի մոտ ապագայում կայանալիք հատուկ ճեպազրույցում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը երեկ արդեն, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտնել է  Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչներ ստեղծած ամերիկացիների անուն- ազգանունները, և ոչ միայն…

«Այսօր մենք հնարավորություն ունենք ներկայացնելու որոշակի պաշտոնյաների ազգանուններ, որոնք մասնակցել են Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի բաղադրամասերի ստեղծմանը,- մարտի 31-ի ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։- Առանցքային դեմքերից մեկը Ռոբերտ Փոուպն է՝ այն ժամանակ DTRA-ի (Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության.- Ա.Հ.) աշխատակից և Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն, որի նպատակը հետխորհրդային տարածքի պետություններին ռազմակենսաբանական գործունեության մեջ ներգրավելն էր (նկատենք` Ռուսաստանի շուրջ. Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, Հայաստան, Ադրբեջան…)։ Նա նաև Կիևում Առանձնապես վտանգավոր միկրոօրգանիզմների կենտրոնական դեպոզիտարիա ստեղծելու գաղափարի հեղինակն է»։

Իգոր Կոնաշենկովի տեղեկացմամբ, Ուկրաինայում DTRA գրասենյակի ղեկավար Ջոաննա Ուինտրոլը ղեկավարել է նշված երկրում ռազմակենսաբանական նախագծերի համակարգումը և կատարողների ընտրությունը:

«Նրա անմիջական հսկողության ներքո իրականացվել են մահացու վտանգավոր ախտածինների, այդ թվում՝ սիբիրյան խոցի, Ղրիմի Կոնգո տենդի, լեպտոսպիրոսի ուսումնասիրման ամերիկյան UP-4, UP-6, UP-8 նախագծերը»,- հավելել է գեներալը:

Կոնաշենկովն անդրադառնալով «Black and Veach» ընկերության ուկրաինական ստորաբաժանմանը, տեղեկացրել է, որ այն գլխավորում է Լենս Լիպպենկոտը, որը նաև հանդիսանում է Ուկրաինայի պաշտպանության և առողջապահության նախարարությունների պաշտոնյաների համար հիմնական կոնտակտային անձը:

Գեներալի խոսքով՝ հիշյալ ընկերությունը 2008 թվականից աշխատում է Պենտագոնի հետաքրքրությունների տիրույթում, պոտենցիալ վտանգավոր բիոագենտների ուսումնասիրման նախագծերի շրջանակներում։ Դրանց թվում է Ուկրաինայի հյուսիս-արևմուտքում ռիկետցիան և հոդվածոտանիների տիզային էնցեֆալիտի վիրուսի ուսումնասիրման վերաբերյալ UP-1 նախագիծը:

«UP-2 նախագծի ընթացքում կենսաբանական իրավիճակի գլոբալ վերահսկման նպատակով ընկերությունն ուկրաինական կենսաբանական օբյեկտներում ներդրել է տուլարեմիայով և սիբիրյան խոցով հիվանդացության դեպքերի հեռահար մոնիտորինգի համակարգ,- ասել է Կոնաշենկովը:- Կենսամոնիտորինգի և տեղեկատվության փոխանցման հարցերը համակարգում էր Դեյվիդ Մուստրան, որը սերտորեն կապված է Պենտագոնի մեկ այլ կապալառուի՝ «Metabiota»-ի հետ: Նախկինում նա Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակներում ղեկավարում էր ռազմակենսաբանական նախագծերն Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայում»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան