Պենտագոնից բացի, Բայդենը հենց ինքն է, Սորոսի հետ միասին, կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների մշակման ետևում. 2

Սկիզբը` այստեղ 

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, որն ավելի վաղ տեղեկատվություն էր հրապարակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու  հիմնադրամի կողմից Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գաղտնի ծրագրերի իրականացմամբ զբաղված կենսալաբորատորիաների ֆինանսավորման վերաբերյալ, այսօր հրապարակել է նաև անձամբ Հանթեր Բայդենի, Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության աշխատակիցների և Ուկրաինայում նշված գործակալության պատվերները կատարած (գուցե հիմա էլ կատարող…) կենսալաբորատորիաների պատասխանատուների նամակագրությունը։ Խոսքն արդեն իրեղեն ապացույցների մասին է:

«Նամակների բովանդակությունը ցույց է տալիս, որ Հանթեր Բայդենը կարևոր դեր է խաղացել Ուկրաինայի տարածքում ախտածինների հետ աշխատելու ֆինանսական հնարավորությունների ստեղծման գործում՝ ապահովելով միջոցների ներգրավումը «Black and Veach»-ի և «Metabiota»-ի համար»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովը:

Նա լրագրողներին ցուցադրել է նամակագրությունը` նշելով, որ այդ նյութերի առկայությունը հաստատել են արևմտյան լրատվամիջոցները։ Կիրիլովի խոսքերով՝ նամակները հաստատում են, որ Ուկրաինայում Պենտագոնի իրական նպատակները հեռու էին գիտական ​​լինելուց։

Ինչպես նշել է գեներալ-լեյտենանտը, «Black and Veach» ընկերության գործունեությունը հարցեր է առաջացրել անգամ ուկրաինական հատուկ ծառայությունների մոտ։ Նա մեջբերում է կատարել Ուկրաինայի անվտանգության ծառայության Խերսոնի վարչության 2017 թվականի զեկուցագրից, ըստ որի, Պենտագոնի պաշտպանական պառնալիքների նվազեցման գործակալությունը մտադիր է այս ընկերության միջոցով վերահսկողություն սահմանել վտանգավոր վարակները հետազոտող ուկրաինական մանրէաբանական լաբորատորիաների նկատմամբ: Ուկրաինայի անվտանգության ծառայությունում ընդգծել են, որ այս կապակցությամբ այժմեական է դարձել Ուկրաինայում «համաճարակային իրավիճակի վատթարացման հնարավոր վտանգը»։

Կիրիլովի տեղեկացմամբ, «Metabiota» ընկերությունը, որը հայտնի է վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխատեսման իր մշակումներով, իր հերթին,  ներգրավված է եղել Պենտագոնի կողմից հետխորհրդային տարածքում համաճարակաբանական իրավիճակի մոդելավորման գործում: Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Ուկրաինայում «Metabiota»-ից աշխատել է ընկերության փոխնախագահ, Հանթեր Բայդենի վստահելի անձ Մերի Գուտիերին, ինչը հաստատվում է նրանց նամակագրությամբ։

Անդրադառնանք նաև օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք նույնպես ապացուցել են Բայդենի որդու ներգրավվածությունն Ուկրաինայի կենսալաբորատորիաների ֆինանսավորմանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, իսկապես կարող էր աջակցել Ուկրաինայում մահացու ախտածինների հետազոտության մեջ մասնագիտացած ամերիկյան կապալառուի ֆինանսավորման ապահովմանը, ինչի մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, վկայում են բրիտանական «Daily Mail» թերթի հայտնաբերած էլեկտրոնային նամակները:

«Հանթերի նոութբուքից ստացված էլ. նամակները ցույց են տալիս, որ նա օգնել է միլիոնավոր դոլարների ֆինանսավորում ստանալ «Metabiota»-ի համար՝ Պաշտպանության նախարարության կապալառուի, որը մասնագիտացած է պանդեմիաներ հարուցող վարակների (վիրուսների, բակտերիաների.- Ա.Հ.) հետազոտության մեջ, որոնք կարող են օգտագործվել որպես կենսաբանական զենք»,- գրել է «Daily Mail»-ը:

Ըստ հրատարակչության տվյալների, Հանթեր Բայդենը նաև ներկայացրել է «Metabiota»-ին ուկրաինական «Burisma» գազային ընկերությանը` Ուկրաինայում բարձր մակարդակի կենսաբանական պաշտպանության լաբորատորիաների մասնակցությամբ «գիտական նախագծի» համար:

««Daily Mail»-ի ստուգած էլ. նամակները և պաշտպանական պայմանագրի տեղեկությունները ենթադրում են, որ Հանթերը մեծ դեր է ունեցել ապահովելու, որպեսզի «Metabiota»-ն կարողանա իրականացնել ախտածինների իր հետազոտությունները Ռուսաստանի սահմանից ընդամենը մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա»,- նշված է բրիտանական պարբերականի հոդվածում:

Ինչպես ընդգծված է «Daily Mail»-ի հրապարակման մեջ, «Metabiota»-ն Ուկրաինայում աշխատել է «Black & Veatch» (B&V) ամերիկյան պաշտպանական կապալառուի վրա, որը խորը կապեր ունի ռազմական հետախուզական ծառայությունների հետ, որոնք Ուկրաինայում կառուցել են մահացու հիվանդությունների և կենսաբանական զենքերի վերլուծությամբ զբաղվող կենսալաբորատորիաներ: Իր հերթին, Հանթերը և «Rosemont Seneca Technology Partners» (RSTP) ներդրումային ընկերության իր գործընկերները ֆինանսավորում են ներգրավել տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնցից մեկը RSTP-ից 500 000 դոլար ստացած «Metabiota»-ն է:

«Էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ Հանթերը նույնպես անմիջական մասնակցություն է ունեցել Ուկրաինայում «Metabiota»-ի գործունեությանը: Ներդրողներին Հանթերի հաղորդումներում հաստատվում էր, որ նրանք ոչ միայն կազմակերպել են ընկերության ֆինանսավորումը, այլև օգնել են նրան «ներգրավել նոր հաճախորդներ», ներառյալ` կառավարական հաստատություններ»,- գրել է բրիտանական պարբերականը:

Պետական ծախսերի մասին հաշվետվությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2014թ. փետրվարից մինչև 2016թ. նոյեմբերը 18,4 մլն դոլարի գործարք է կնքել «Metabiota»-ի հետ, որից ավելի քան 300 000 դոլարը հատկացվել է «Ուկրաինայում հետազոտական նախագծերին»:

Բացի այդ, գրել է «Daily Mail»-ը, Պենտագոնի Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA) նաև հանձնարարել է B&V-ին Օդեսայում 2010 թ. կառուցել լաբորատորիա` 3-րդ մակարդակի կենսաբանական անվտանգության, որը «կապահովվի կատարելագործված սարքավորումներով և ուսուցմամբ՝ արդյունավետորեն, անվտանգ և հուսալիորեն բացահայտելու առանձնապես վտանգավոր ախտածինները»,- նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Նման լաբորատորիաներն օգտագործվում են «վարակիչ ագենտների կամ տոքսինների ուսումնասիրության համար, որոնք կարող են փոխանցվել օդով և հարուցել պոտենցիալ մահացու վարակներ», նշված է ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության հաղորդման մեջ: 2012թ. B&V-ը ստացել է ևս մեկ 5-ամյա պայմանագիր՝ 85 մլն դոլար արժողությամբ։

«Metabiota»-ն նաև սերտ կապեր ունի Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտի հետ, որը համարվում է COVID-19-ի բռնկման աղբյուրը: Չինացի գիտնականները կորոնավիրուսների վերաբերյալ հետազոտություն են անցկացրել՝ աշխատելով ԱՄՆ-ի կողմից աջակցվող «EcoHealth Alliance»-ի հետ: Ուհանի ինստիտուտի, «Metabiota»-ի և «EcoHealth Alliance»-ի հետազոտողները 2014թ. հրապարակել են Չինաստանում չղջիկների վարակիչ հիվանդությունների վերաբերյալ համատեղ հետազոտություն, որում նշված է, որ թեստերն անցկացվել են Ուհանի ինստիտուտում: «Metabiota»-ն «EcoHealth Alliance»-ի պաշտոնական գործընկերն է 2014 թվականից, նշված է դաշինքի կայքում:

Հիմա հասկանալի՞ է արդյոք, թե Պենտագոնն ինչ հրեշավոր ծրագրի ետևում է կանգնած, ու մեզանից այնքան թանկ կյանքեր խլած նոր կորոնավիրուսը որտեղ և ում կողմից է ստեղծվել, հետագայում միտումնավոր բաց թողնվել` հատկապես ԱՄՆ-ի մրցակից Չինաստանի բնակչությանն ու տնտեսությանն ահռելի վնաս հասցնելու նպատակով (ինչը Չինաստանի իշխանությունների, բնակչության բարձր կազմակերպվածության ու կարգապահության, ինչպես նաև բժշկության, բժշկագիտության բարձր մակարդակի շնորհիվ առայժմ չի հաջողվել), կամ էլ ինչ-որ անզգուշության, վթարի կամ դիպվածի հետևանքով դուրս պրծել Ուհանի լաբորատորիայից:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան