Հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի առաջնորդի պաշտոնական այցին Հայաստան

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին։

ԱԳ նախարարության փոխանցմամբ, կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ աս-Սիսիին փոխանցել է Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Դեսպան Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի առաջնորդի՝ Հայաստան պաշտոնական այցին։

Պատասխան խոսքում Եգիպտոսի առաջնորդը նշել է, որ կօգտվի ընձեռած հնարավորություններից՝ այցելելու Հայաստան։

Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ աս-Սիսին բարձր է գնահատել հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունները և հաջողություն է մաղթել  ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։