Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի ապրիլի 10-ից հետո

Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 10-ին հանրապետությունում նշանակված նախագահական ընտրություններից հետո, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախագահ Անատոլի Բիբիլովի մամուլի քարտուղար Դինա Գասիևան։

«Ընտրություններից հետո՝ հաստատ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ժամանակ կավարտվեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

Հարավային Օսիայի սահմանադրական օրենքին համապատասխան՝ նախագահը որոշում է կայացնում հանրաքվե անցկացնելու մասին, որում նա որոշում է հանրաքվեի անցկացման օրը։ Քվեարկությունը կարող է նշանակվել ցանկացած հանգստյան օր՝ հրամանի հրապարակման օրվանից երկուսից երեք ամսվա ընթացքում։

Ավելի վաղ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն հանդես է եկել կոչով, որում Ռուսաստանի կազմում միավորումը անվանել է դարավոր երազանք և օսեթ ժողովրդի գլխավոր ռազմավարական նպատակ։ Նա նաև հայտնել է, որ առաջիկայում հանրապետությունը օրինական քայլեր կձեռնարկի Ռուսաստանին միանալու և համաժողովրդական քվեարկություն կազմակերպելու համար։