Ապրիլի 6-ին տեղի կունենա Փաշինյան–Ալիև հանդիպումը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ապրիլին համատեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկանում ենք Միշելի շաբաթական ժամանակացույցից, որը հրապարակվել է ԵՄ պաշտոնական կայքում։

Հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին Բրյուսելում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։