Թունսիում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների բանակցությունները

Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Վան Ինի միջև բանակցությունները սկսվել են Չինաստանի Թունսի քաղաքում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ Լավրովը ժամանել է Չինաստանի Թունսի քաղաք, որտեղ վաղը կայանալու է Աֆղանստանի հարևան երկրների ֆորմատով արտգործնախարարների հանդիպումը։ Այսօր օրը նվիրված կլինի օտարերկրյա գործընկերների հետ երկկողմ հանդիպումներին։