Այստեղ ՌԴ- ի համար երկրորդ ճակատ բացելն Ադրբեջանի և Թուրքիայի համար կլինի վերջը. նրանք պարազապես կանհետանան աշխարհի քաղաքական քարտեզից

Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածն իր պաշտոնական կայքում առ այս պահը չի հերքել «Wargonzo» նախագծի հայտնած տեղեկությունը` մարտի 24-ին հրապարակված նաև հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների կողմից (Megainfo24.am , Aravot.info  , Armdaily.am , ըստ որի, «վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքու են թռչում զենքով բեռնատար ինքնաթիռներ», և որ «Ադրբեջանական բանակը պատրաստվում է Նախիջևանի կողմից մուտք գործել Սյունիքի և Արարատի շրջաններ»։

Արցախի ՊՆ նույնպես առ այս պահը չի հերքել մարտի 28-ի, լույս 29-ի գիշերը, օրվա սկզբին Armday.am կայքի հրապարակումն  առ այն, որ, ըստ իր աղբյուրների, «Հակառակորդը մեծաթիվ զինտեխնիկա է կուտակել Արցախի սահմանին», և որ թշնամու շարժ և զինտեխնիկայի կուտակում է նկատվել է վերջին օրերի հակամարտության հատվածի մոտակայքում և «շփման ողջ երկայնքով»։

Քանի որ հերքումներ չկան, կարելի է մտածել, որ վերոնշյալ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, մանավանդ, որ դրանք համահունչ են «Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդ» կոչվածի 28.03.2022թ. հայտարարությանը :

ԱԽ կոչվածի հայտարարության համաձայն, «Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»:

Ըստ նույն հայտարարության, ԱԽ-ն իր «նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված»: Բացի այդ, «Անվտանգության Խորհուրդ» կոչվածը փոխանակ առկա վտանգավոր կամ պայթյունավտանգ իրավիճակի վրա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության, ՀԱՊԿ-ի ուշադրությունը հրավիրելու, միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել «Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա» (ընդգծումները` մերը): Մինչդեռ, բացի մանկուրտներից, բոլորը լավ հիշում են «միջազգային հանրություն» կոչված այդ պոռնկի վարած քաղաքականությունը (հայտարարությունները, հանցավոր անգործությունը և այլն) 2020թ. քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո…

ԱԽ-ն իր հայտարարությունում նշել է նաև տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի և էթնիկ զտման վտանգի մասին:

Ըստ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկի գրառման , «Թշնամին մեծաթիվ տեխնիկա է կենտրոնացրել Մարտակերտի ուղղությամբ, Փառուխի մոտակայքում և Նախիջևանի հատվածում»:

Wargonzo-ի հայտնած տեղեկությունը ներկայացրած լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, «մինչ Ռուսաստանի ուշադրությունն ու հիմնական ուժերը շեղված են դեպի Ուկրաինայում ռազմական գործողությունները, նրա հարավային սահմաններին՝ Անդրկովկասում, Ադրբեջանը, թուրքական լավագույն ավանդույթներով, պատրաստվում է թիկունքից հարվածներ հասցնել»։

Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը կամ Ադրբեջանն ինչ- որ լուրջ բանի է պատրաստվում, միաժամանակ չենք կարող պնդել, որ Ադրբեջանն անպայման կգնա Սյունիքի, Արարատի մարզեր կամ Ստեփանակերտ ներխուժելու քայլին` այդպիսով Ռուսաստանին հարկադրելով իր դեմ ռազմական ուժ կիրառել ու սադրելով ռուս- թուրքական պատերազմ, ավելի ճիշտ, պատերազմ թուրք- ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի միջև:

Վերոնշյալի առումով վերջնական որոշումը հավանաբար կախված կլինի արտաքին քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական զարգացումներից` անմիջականորեն կապված Ուկրաինայում շարունակվող հակամարտության, դրա հնարավոր հանգուցալուծման, ԱՄՆ (Արևմուտք)- Ռուսաստան հարաբերությունների հետ:

Ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինան` հանձին իր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի, Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային օրերս կոչ է արել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել: Վրաստանը հրապարակայնորեն քննադատել է այդ կոչը և մերժել այն, Մոլդովան նույնպես չի գնա իր համար անհարկի և կործանարար նշված խելահեղությանը…

Իսկ Ալիև՞ը… Ալիևը ոչ թե Ուկրաինայի կոչին հետևելով (միայն արտաքուստ կարող է այդ տպավորությունն առաջանալ, մինչդեռ առկա կլինի ընդամենը շահերի համընկնում), այլ ԱՄՆ-ի, Արևմուտքի ստվերային պահանջով կարող է տրվել տվյալ գայթակղությանը` վստահ, որ ոչ թե միայնակ, այլ Թուրքիայի հետ միասին և ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի լայն աջակցությամբ է պատերազմելու Ռուսաստանի դեմ: Եթե դա Ռուսաստանի, Արցախի և Հայաստանի համար շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, ապա Ադրբեջանի և Թուրքիայի համար, կարելի է վստահաբար ասել, կլինի վերջը. նրանք պարազապես կանհետանան աշխարհի քաղաքական քարտեզից:

 

Արթուր Հովհաննիսյան