Մակրոնը ծրագրում է Պուտինի հետ կրկին խոսել մարտի 29-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է մարտի 29-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Մակրոնը նախատեսում է երեքշաբթի կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ», – ասել է նա BFM հեռուստաալիքի եթերում։ Լեժանդրը նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարը արդեն մի շարք երկարատև զրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ «Ֆրանսիան մտադիր է երկխոսության այս միջոցը բաց պահել»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ առաջիկա զրույցի ընթացքում Մակրոնն ակնկալում է Պուտինի հետ քննարկել Հունաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Մարիուպոլից մարդկանց տարհանման նախատեսվող մարդասիրական գործողության մանրամասները։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։