Լավրովը ԿԽՄԿ ղեկավարի հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը այսօր Մոսկվայում կքննարկեն Ուկրաինայում, Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախորդ շաբաթ Մաուրերը մեկնել էր նաև Կիև, որտեղ հանդիպել էր ուկրաինացի պաշտոնյաների հետ։

Ամենայն հավանականությամբ, Լավրովի և նրա հանդիպման թեմաներից է լինելու ԿԽՄԿԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման հարցը։