Վլադիմիր Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր՝ մարտի 24-ին, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Շիրոյանի նախագահությամբ, քննելու էր Վլադիմիր Կարապետյանին ուղղված ԱԱԾ մերժման որոշման դեմ Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանի բողոքը։ Սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ քրեական գործի նյութերը դատարանը չէր ստացել։ Ինչպես նշեց Ծառուկյանը, երկու վարույթ իրականացնող մարմինները՝ ԱԱԾ և ՔԿ, միմյանց վրա են գցում՝  ԱԱԾ-ից պատասխանում են, որ գործն ուղարկել են ՔԿ, ՔԿ-ի  քննիչն պատասխանում է, որ սա ԱԱԾ-ի որոշումն է և իրենք կապ չունեն։

Դատական նիստը կկայանա մայիս 4-ի, ժ․ 12։30։