ԱՄՆ-ը կքննարկի Ռուսաստանի ոսկու պաշարների արգելափակման մասին օրինագիծը

Ամերիկացի սենատորներն ԱՄՆ ֆիննախի հետ միասին կքննարկեն Ռուսաստանի ոսկու մոտ 132 մլրդ դոլարի պաշարների արգելափակման մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրները։

ԱՄՆ չորս սենատորներից բաղկացած երկկուսակցական խումբն այս շաբաթ կհանդիպի ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի հետ: Որոշ օրենսդիրների կարծիքով՝ Կոնգրեսի վերին պալատը կարող է նախաձեռնությունն ընդունել արդեն այս շաբաթ։ Նշվում է նաև, որ ավելի վաղ նմանատիպ օրինագիծ էր ներկայացվել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ։