«Պատերազմ է, պա–տե–րազմ, գազը պատերազմի հետ կապ չունի՞»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Պատերազմ է, պա-տե-րազմ է։ Գազը պատերազմի հետ կապ չունի՞. Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը:  Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս արցախյան կողմին վերանորոգել  գազատարը։ Միայն 10 օր անց վնասված գազատար խողովակը վերանորոգվել էր։ Սակայն մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

Մանրամասները՝ տեսանյութում