Շոլցը խոսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «հակառակ էֆեկտի» մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելիս պետք է հաշվի առնել դրանց «հակառակ էֆեկտը»։ Գրում է tvzvezda.ru-ն:

Ասուլիսի ժամանակ նա հիշեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները բազմիցս դեմ են արտահայտվել այս փուլում Ռուսաստանից էներգակիրների ներկրումից հրաժարվելուն։ Միաժամանակ, չեն բացառվել այս որոշման հետ կապված բացասական զարգացումները։

Նրա խոսքով՝ Եվրոպան և նրա գործընկերները ընդունել են ամենախիստ պատժամիջոցները, որոնք երբևէ կիրառվել են նման մեծ երկրի դեմ։ Բացի դրանից, ըստ Շոլցի, սահմանափակումներն ազդում են Ռուսաստանի տնտեսական զարգացման վրա, և դրանց հետևանքները բացասական կլինեն։

Ավելի վաղ Գերմանիան նախազգուշացրել էր Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով համաշխարհային տնտեսական ճգնաժամի սպառնալիքի մասին։ Գերմանացի փորձագետի խոսքով՝ համաշխարհային տնտեսության վիճակը կախված է անկայուն իրավիճակից և կարիք ունի հատուկ աջակցության։