«Շուշիի հռչակագիրը» ուժի մեջ է մտել

Թուրքիայի  պետական պաշտոնաթերթում (Resmigazete) հրապարակվել է «Շուշիի հռչակագիրը»։

«Անադոլու»-ի փոխանցմամբ՝ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրվելուց հետո Շուշիի հռչակագիրը տեղադրվել է Resmigazete-ում՝ դրանով ազդարարվելով հռչակագրի ուժի մեջ մտնելը։

Նշենք, որ 2021 թվականի հունիսի 15-ին Արցախից բռնազավթված Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրել են երկկողմ հարաբերություններում աննախադեպ համաձայնագիր, որը ստացավ «Շուշիի հռչակագիր անվանումը»։