ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել ուկրաինացի ազգայնականների հենակետերին

Ռուսական «Կա-52» ուղղաթիռները հարվածներ են հասցրել ուկրաինացի ազգայնականների հենակետերին, հաղորդում է պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի անձնակազմերը հրթիռային սպառազինությամբ հարվածներ են հասցրել ուկրաինացի ազգայնականների հագեցած հենակետերին։ Օդային հարվածներն իրականացվել են զույգերով ցածր և չափազանց ցածր բարձրություններից»,- նշել են գերատեսչությունում։

Նշվում է նաև, որ ոչնչացվել է քողարկված զրահատեխնիկա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։