Իսրայելի նախագահը երկօրյա այցով կլինի Ֆրանսիայում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկօրյա այցով կլինի Ֆրանսիայում, որտեղ կմասնակցի Թուլուզի ահաբեկչության 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Հերցոգի գրասենյակից:

Մարտի 20-21-ին կայանալիք այցի ընթացքում նա հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

2012 թվականի մարտին Ֆրանսիայի հարավում տեղի ունեցան մի շարք սպանություններ: Ահաբեկչի գործողություններին զոհ գնաց յոթ մարդ, այդ թվում՝ հրեական դպրոցի ուսուցիչ և աշակերտներ: