Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել մայր գազատարը․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում հրապարակել է ձյունածածկ ծառերի լուսանկար ու գրել.

«Այս ցուրտ եղանակի պայմաններում արդեն 5-րդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղում մարդիկ զրկված են գազամատակարարումից, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս արցախյան կողմին վերանորոգել Հայաստանից եկող մայր գազատարը»։