Հայաստանում` կառավարության զրո արձագանք, սոցիալական հատուկ միջոցառումների տոտալ բացակայություն

Շատ է խոսվում «պարենային անվտանգության» մասին ու ստեղծված իրավիճակում դրա ծայրահեղ վտանգավոր ռիսկերի մասին:

Կարճ դիտարկում. Հայաստանում 2003 թվականից գործում է «Պարենային անվտանգության ապահովման մասին» օրենք: Ըստ այդ օրենքի՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ապահովում է սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը և կանխում է պարենային ճգնաժամի հնարավորությունը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում մշտապես խոսվում է անկառավարելի գնաճի ու սննդամթերքի դեֆիցիտի ռիսկերի մասին: Պետությունները սահմանափակում են արտահանումները, հատուկ սոցիալական ծրագրերով օգնում են իրենց քաղաքացիներին, ԿԱՍԵՑՆՈՒՄ են գների բարձրացումը, իսկ Հայաստանում` կառավարության զրո արձագանք, սոցիալական հատուկ միջոցառումների տոտալ բացակայություն: Փոխարենը` հերթական թաքուն բանակցային գործընթաց, սրճարանի աղաման և այլն..․

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից