Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:

Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:

Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ ներքին գործերի նախարարությունը:

ԱՀ ներքին գործերի նախարարություն