ԵՄ-ը չի արգելի ռուսական էներգակիրների ներկրումը. Ժոզեպ Բորել

Եվրամիությունը չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ,  Al-Jazeera հեռուստաալիքին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել այն  բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել էր Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման արգելքի մասին։

«Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը։ Մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»,- ասել է Բորելը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը արգելք է դրել Ռուսաստանից էներգակիրների ներկրման վրա։ Նա նշել է, որ այս որոշումը կայացվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, Կոնգրեսում իրեն աջակցել են երկու կուսակցությունները։