Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, ՏԱՍՍ-ին-ին հայտնել է հանրապետության ԱԳՆ-ում աղբյուրը։

«Մեր նախարարը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել»,- ասել է աղբյուրը՝ չհստակեցնելով նրանց զրույցի մանրամասները։

Մինչդեռ, ըստ աղբյուրի, մինչ այդ Չավուշօղլուն բանակցություններ է վարել նաև իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ, կողմերը «քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»։

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան կցանկանար Անթալիայում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել դիվանագիտական համաժողովի շրջանակներում, որը նախատեսված է մարտի 11-13-ը։