ԱՄՆ-ում Սպիտակ տանը խնդրել են պատժամիջոցներից հանել ռուսական ուրանը

Ամերիկյան միջուկային արդյունաբերության ընկերությունները փորձում են ազդել ԱՄՆ իշխանությունների վրա, որպեսզի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին սահմանափակող միջոցները չազդեն Ռուսաստանից ուրանի մատակարարումների վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արդյունաբերությունը (ԱՄՆ միջուկային էներգետիկան) ուղղակի կախված է ռուսական էժանագին ուրանից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նշվում է նաև, որ միջուկային էներգիայի ընկերությունները, այդ թվում՝ Duke Energy Corp-ն և Exelon Corp-ը, լոբբիստական ​​ջանքեր են գործադրում ուրանը հնարավոր ապագա պատժամիջոցներից հեռացնելու համար: