Արցախի նախագահը օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է  ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ու ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:

Դրանից բացի, Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ: