Կիևը պահանջել է ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պահանջում է ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պահանջում ենք արյունալի ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո: Կանադան արդեն ընդունել է այդ ուղղությամբ առաջին որոշումները, և այդ ալիքը կշարունակի աճել»,- ասել է Կուլեբան առցանց ճեպազրույցի ժամանակ:

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում հինգշաբթի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։