Ուկրաինայում ՌԴ-ի օպերացիան ուղղված է Թուրքիայի դեմ․ թուրք վերլուծաբան

Թուրք սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քափլանը համարում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները իրականում ուղղված են Թուրքիայի դեմ: Այս մասին հայտնում է regionmonitor.com -ը։

Նրա խոսքերով Թուրքիայի «աճող ուժը» Ռուսաստանը ընկալում է որպես սպառնալիք, հետևաբար կա հավանականություն, որ ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունը նպատակ ունի թուլացնել Թուրքիան:

Հեղինակը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի իրադարձությունները մեծ վնաս են հասցրել թուրքական տնտեսությանը:

Նրա կարծիքով,  Թուրքիայի թուլացումը ձեռնտու է  ոչ միայն Ռուսաստանին ու  ԱՄՆ-ին, այլև Չինաստանին: