Մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների եզրափակիչ փուլը

Բելառուսի Գոմելի մարզում րոպեներ առաջ սկսվեց ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դիվանագիտական շրջանակներից։

«Հենց նոր մտան, սկսվեց բանակցությունների երրորդ փուլը, ենթադրաբար դա եզրափակիչը կլինի»,-ասել են գործակալությանը։

Աղբյուրը ճշտել է, որ ավելի քան 4 ժամ ձգված բանակցությունների ընթացքում երկու ընդմիջում է եղել։