Պուտինն ԱՄՆ-ի դեմ հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ԱՄՆ-ի և նրան միացած օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

Այն նախատեսում է հետևյալ միջոցառումները`

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները պարտավորվում են այս տարվա հունվարի 1-ից ստացված արտասահմանյան արտարժութային մուտքերի 80 տոկոսը վաճառել: Կանոնը տարածվում է նաև արդեն կուտակված միջոցների վրա։ Դրանք պետք է վաճառել երեք օրվա ընթացքում։

Արգելվում են արտարժութային գործառնությունները` կապված փոխառության պայմանագրերով ռեզիդենտների կողմից արտարժույթով ոչ ռեզիդենտներին տրամադրելու հետ։