ԵՄ-ը փակեց իր օդային տարածքը Ռուսաստանի համար

Եվրամիության անդամ բոլոր երկրները փետրվարի 28-ից փակեցին իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրությունում, փոխանցում  է ՏԱՍՍ գործակալությունը:

«Արգելվում է Ռուսաստանում գրանցված, ռուսական ընկերությունների կողմից վարձակալած ցանկացած ինքնաթիռի համար հատել Եվրամիության օդային տարածքը», – նշված է հայտարարությունում:

Այս պատժամիջոցին ԵՄ անդամ երկրները դիմել են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։