Բելառուսը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը պատրաստ է

Բելառուսի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը պատրաստ է:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսում բանակցությունների հարթակը պատրաստ է, սպասում ենք պատվիրակությունների ժամանմանը»,- երկուշաբթի Twitter-ում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը։ Նա հավելել է, որ բելառուսական կողմը պատրաստ է կազմակերպել գործընթացը ցանկացած պահի:

Բանակցությունները կմեկնարկեն բոլոր պատվիրակությունների հանդիպման վայր ժամանելուն պես»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կարող է մեկնարկել երկուշաբթի առավոտյան, քանի որ Կիևի ներկայացուցիչները որոշել են հանրապետություն մուտք գործել Լեհաստանի կողմից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր բելառուսցի քաղաքագետ Յուրի Բոսկրեսենսկին, որը մտերիմ է բանակցությունների կազմակերպիչների հետ:

«Բանակցությունները կանցկացվեն երկուշաբթի առավոտյան, քանի որ ուկրաինական պատվիրակությունը, վախենալով իրենց կյանքի համար, ուղևորվել է դեպի Գոմել Լեհաստանով՝ Բրեստի «Վարշավայի կամուրջ» անցակետով: Նրանք մեծ շրջապտույտ են կատարում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը կազմված է առավելագույնը հինգ անձից, մասնավորապես՝ դրա կազմում են ԱԳ փոխնախարարները, ռազմական և քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։