Վաղը կմեկնարկի ՀՅԴ Ընդհանուր ժողովը

Փետրվարի 28-ին Հայաստանում կմեկնարկի Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովը։ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչները, ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի ընկերների առաջնորդությամբ, ժողովի բացման նախօրյակին այցելեցին Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին  հայոց ազատամարտի նահատակների շիրիմներին։

Ընդհանուր ժողովը, որ ՀՅԴ համազգային կառույցի բարձրագույն ժողովն է, գումարվում է 4 տարին մեկ անգամ։

34-րդ Ընդհանուր ժողովն առաջինն է Արցախյան 44-րդ պատերազմից հետո և կընթանա մինչև մարտի 8-ը։