Երեկ Զելենսկին Ալիևի գովքն էր անում, իսկ այսօր արդեն Ադրբեջանի մայրաքաղաքում հակառուսական ու հակապուտինյան ցույցեր են կազմակերպվում

Երեկ Զելենսկին Ալիևի գովքն էր անում, իսկ այսօր արդեն Ադրբեջանի մայրաքաղաքում հակառուսական ու հակապուտինյան ցույցեր են կազմակերպվում։

Սա էլ Ռուսաստանի նոր դաշնակից Ադրբեջանը։

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելը մեր հյուսիսային դաշնակցի անհեռատես քայլն էր ,ինչպես նաեւ մեծ սխալ էր Հայաստանի նոր իշխանությունների հակառուսական քայլերը կառավարման մասնավորապես առաջին փուլում:

Այդ սխալներից փայլուն օգտվեց Ադրբեջանը ու դարձավ իբր թե Ռուսաստանի դաշնակից։

Բայց ամենահարմար առիթի դեպքում ոչ միայն ադրբեջանական իբր թե ընդդիմությունը, այլ նաեւ իշխանությունը հակառուսական ու հակապուտինյան ցույցեր դեռ անելու է։

Թուրքը մնում է թուրք, անկախ նրանից համիդյան թուրք է, երիտթուրք է, թե մուսավաթական կամ ալիեւի ռեժիմը սատարող թուրք է։

Դրա վառ ապացույցը նաեւ նրանց քվեարկությունն էր Եվրոպայի Խորհրդում, որտեղ նրանք քվեարկությանը չեն էլ մասնակցել։

Հ.Գ. Դա հեչ,կարեւորը ռուսական դպրոցներ կան Բաքվում։

Աշխարհ կանգնի է, իջնող կա։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից