Ուկրաինական զինուժը ֆոսֆորային զենք է կիրառել․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական ստորաբաժանումները զանգվածաբար օգտագործում են ֆոսֆորով լցված զինամթերք Կիևի արվարձանում գտնվող Գոստոմել օդանավակայանի մոտ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Դ-30 հաուբիցների համար օգտագործում են 122 միլիմետրանոց արկեր, իսկ «ԲՄ-21 Գրադ» կայանքների համար՝ հրթիռներ, որոնք դեռ խորհրդային արտադրության են»,- ասաց նա։

ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ նման զինամթերքի օգտագործումն արգելված է 1980 թվականին ՄԱԿ-ի արգելված զենքի մասին կոնվենցիայի երրորդ արձանագրությամբ։

Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը ռուս զինվորականների կրակային աջակցությամբ առաջ է անցել 56 կիլոմետրով և արագորեն զարգացնում է հարձակողական գործողությունը։ ԿԺԴՀ-ի զինված ուժերը առաջ են անցել ևս երեք կիլոմետր և վերահսկողություն հաստատել Անադոլ և Անդրեևկա գյուղերի վրա։ Նրանք ավարտին են հասցնում Ուկրաինայի ուժայինների «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբավորման պահեստազորի ջախջախումը։

Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկում ազգայնականները, հանդես գալով որպես պատնեշի ջոկատներ, հրամանատարներին մահապատժի ենթարկելու սպառնալիքի տակ փորձում են կանգնեցնել Ուկրաինայի զինված ուժերի նահանջող ստորաբաժանումները և ստիպել նրանց շարունակել դիմադրությունը։ Ուկրաինայի զինված ուժերի չորս սպա սպանվել են ազգայնական ջոկատների կողմից»,- ասաց նա։