Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման վայրը չի հրապարակվի

Բանակցություններում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման կոնկրետվայրը չի հրապարակվում, կիրակի օրը հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Տեղը չի բացահայտվում․․․ Սահման․ այլ մանրամասներ չկան»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ կիրակի օրը ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի շրջանում։ Ռուսական պատվիրակությունն Մինսկից մեկնել է հանդիպման վայր։