Պուտինը հանձնարարել է զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Պուտինը ռազմական ուժերի պատասխանատուներին հանձնարարել է ռուսական ռազմավարական զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։

«Արևմտյան երկրները ոչ լեգիտիմ պատժամիջոցներ են կիրառում մեր երկրի նկատմամբ, ոչ միայն քայլեր են ձեռնարկում տնտեսության նկատմամբ, խոսքը հայտնի սահմանափակումների մասին է, այլև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ագրեսիվ հայտարարություններ են անում Ռուսաստանի դեմ։ Հետևաբար, պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական ռազմավարական զսպիչ ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»,– ասել է Պուտինը։