Ռուսական զինուժը շարքից հանել է Ուկրաինայի 821 ռազմական օբյեկտ․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ավելի քան 800 ռազմական օբյեկտ ոչնչացվել է ռուսական զինուժի գերճշգրիտ հարվածների հետևանքով: Այս մասին շաբաթ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տվյալներին:

«Ընդհանուր առմամբ, ռուսական բանակի հարվածների հետևանքով ոչնչացվել է Ուկրաինային պատկանող 821 ռազմական օբյեկտ, որոնց մեջ են 14 ռազմական օդանավակայան, կապի 19 միջոց, 24 C-300 ՀՕՊ կայաններ, 48 ռադիոլոկացիոն կայաններ», – ասված է հաղորդագրությունում:

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։