Ես այստեղ եմ, մենք զենքերը վայր չենք դնի․ Զելենսկին տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը չի դադարի պաշտպանվել։

Այս մասին Զելենսկին ասել է Բանկովո փողոցից արված իր տեսաուղերձում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Բարի լույս, ուկրաինացինե՛ր: Ցանցում շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել, թե, իբր, ես կոչ եմ անում վայր դնել զենքերը, և, իբր, տարհանում է ընթանում։ Այսպես, ես այստեղ եմ, մենք զենքերը վայր չենք դնի։ Կպաշտպանենք մեր պետությունը, քանի որ մեր զենքը մեր ճշմարտությունն է։ Սա մեր հողն է, մեր երկիրն է, մեր երեխաներն են։ Եվ մենք այս ամենը պաշտպանելու ենք»,- վստահեցրել է Զելենսկին։