Մակրոնը հայտարարել է, որ Զելենսկին իրեն խնդրել է բանակցությունների առաջարկ փոխանցել Պուտինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հինգշաբթի օրը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով, որը խնդրել է նրան բանակցությունների առաջարկ փոխանցել Ռուսաստանի ղեկավարին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես արագ, անմիջական, անկեղծ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ, առաջին հերթին խնդրել նրան հնարավորինս շուտ դադարեցնել կռիվը և հատկապես հրավիրել նրան խոսելու, խնդրել նրան խոսել նախագահ Զելենսկու հետ, վերջինս դիմել է այս խնդրանքով, քանի որ չի կարողացել կապվել նրա հետ»,- ասել է Մակրոնը ուրբաթ օրը Բրյուսելում Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Մակրոնն ընդգծել է, որ «այս ուղերձը փոխանցել է Ուկրաինայի նախագահի անունից»։